COVID-19. Ռուսաստանը ստեղծել է առաջին դեղամիջոցը


COVID-19. Ռուսաստանը ստեղծել է առաջին դեղամիջոցը
Մայիս 31 11:15 2020

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։  «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում:  Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և ХимРар ընկերությունը մարտին որոշել են համատեղ արտադրություն հիմնել «Ֆավիպիրավիր»-ի արտադրության համար։  Ապրիլի վերջին մեկնարկել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների եզրափակիչ փուլի մասին:  Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում: 



loading...