Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վիրահատությունից հետո տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք


Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վիրահատությունից հետո տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք
Մայիս 29 13:58 2020

Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նորմալ է անցել: Վիրահատությունից հետո աղջկան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է դիմածնոտային բաժանմունք։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մ. Մ.-ն ցած էր նետվել Արմավիրի «Կարմիր կամրջից»: Տուժածը հոսպիտալացվել էր Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: