Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև


Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև
Մայիս 22 19:37 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծանոթացել է հրթիռաշինության ոլորտում հայրենական ռազմական մշակումներին, փոխանցում է «Բելտա» գործակալությունը:

Պետության ղեկավարին զեկուցել են, որ մշակվող հրթիռի փորձարկման համար, որը կարող է մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել, դիտարկվում են Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի զինափորձարանները: Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը առայժմ հրաժարվում է փորձարկման համար տրամադրել իր զինափորձարանները:

«Պետք չէ ռուսների առաջ ծնկի գալ։ Դա ազդանշան է. մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն չհամաձայնեց մեզ հետ հրթիռ ստեղծել, այլև՝ զինափորձարան տրամադրել»,- կոչ է արել Բելառուսի նախագահը:

Նա նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։



loading...