Ո՞ր լեզուներն են համարվում ամենաբարդն ու անհասկանալին


Ո՞ր լեզուներն են համարվում ամենաբարդն ու անհասկանալին
Մայիս 4 20:02 2020

Ամենաբարդ լեզուների ցանկը կազմում են լեզվաբանները, որոնք լեզուները հատուկ մասերի են բաժանում ու համեմատում դրանք: Այդպես նրանք պարզում են, թե լեզուն որքան հեշտ է ընկալելն ու սովորելը:

Չինարեն

Տարիներ շարունակ ամենաբարդ լեզու է համարվում չինարենը, և դա զարմանալի չէ: Լեզվի բառապաշարը կազմված է հսկայական քանակությամբ հիերոգլիֆներից, և քանի որ լեզուն հիերոգլիֆային է, այն արդեն իսկ շատ ծանր է համարվում, հատկապես՝ օտարազգիների համար: Չինարենում կա շուրջ 80,000 հիերոգլիֆ, սակայն, բարեբախտաբար, գործնականում ոչ բոլորն են կիրառվում:

Չինարենը ֆոնետիկ չէ. դրանում յուրաքանչյուր բառ իր նշանն ունի: Նույնանունները ևս շատ են չինարենում: Լեզուն ուսումնասիրելու համար տարիներ են հարկավոր:

 

Արաբերեն

Բարդությամբ երկրորդ լեզուն արաբերենն է, որը բավականին հին լեզու է: Բարդությունը տառերի մեջ է, որոնցից շատերը գրման տարբեր եղանակներ ունեն՝ կախված բառի մեջ տեղակայումից: Եվս մի հետաքրքիր փաստ․ գրելիս չեն օգտագործվում ձայնավորներ. տողերը աջից ձախ են: Բայերն ունեն երեք թիվ:

Ներկայումս արաբերենում գոյականներն ունեն 3 հոլովում և երկու սեռ: Չի կարելի մոռանալ նաև բարբառների մասին: Օրինակ՝ Մարոկկոյի և Եգիպտոսի արաբերենը կարծես երկու տարբեր լեզու լինի, որոնք ընդհանրապես նման չեն:

 

Ճապոներեն

Ճապոներենը չէր կարող տեղ չգտնել այն ցանկում, որտեղ առաջին հորիզոնականը չինարենն է զբաղեցնում: Միայն հիերոգլիֆների թիվը ճապոներենում կազմում է 15,000: Բառերը տարբեր կերպ են գրվում ու կարդացվում, այդ իսկ պատճառով էլ կարդալ ու գրել առանձին են սովորում: Գրերի երեք համակարգ գոյություն ունի, որոնցից մեկում օգտագործվում են նաև չինական հիերոգլիֆներ: Երկու այբուբեն կա՝ հիրագանա և կատականա: