«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ»։
Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այն դեռևս մակագրված չէ։ Դավիթ Գալստյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ իր դեմ իրականացվող քաղաքական դրդապատճառներով հետապնդումը և կալանավորումը բացահայտ հաշվեհարդար է՝ կապված իր՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։