Փոփոխության առաջին ալիքն անցնելու է Արսեն Թորոսյանի վրայով. Նա հրաժե՞շտ կտա իր պաշտոնին


Փոփոխության առաջին ալիքն անցնելու է Արսեն Թորոսյանի վրայով. Նա հրաժե՞շտ կտա իր պաշտոնին
Մայիս 1 19:21 2020

Armday.am-ի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ քննարկումներ են գնում կառավարությունում փոփոխություններ անելու ուղղությամբ:Փոփոխության առաջ ալիքն անցնելու է առողջապահության նախարարության վրայով:

Գաղտնիք չէ, որ նախարար Արսեն Թորոսյան խնդիրներ ունի թե պատգամավորների հետ թե կառավարությունում: Փոփոխության առաջին ալիքը հանգրվանում է հենց այս ոլորտում, քանի որ ըստ տեղեկությունների վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է առողջապահական կազմակերպչական աշխատանքներից:

Հավելենք նաև, որ առողջապահության նախարարի երեք անուն է շրջանառվում՝ անվանի սրտաբան Միքայել Ադամյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի անունները: