Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը


Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը
Ապրիլ 24 17:48 2020

Այսօր աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:

 

Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացնելու և հանրությանն այդ սոսկալի ոճրագործության մասին իրազեկելու բազմաթիվ փորձեր են արվել: Ցեղասպանության թեմայով բազում ֆիլմեր են նկարահանվել, որոնց նպատակն է ցույց տալ իրականությունը և պատմել հայերի հետ կատարված դաժանության մասին:
ArmDaily.am-ը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմերը:


1.Հայոց ցեղասպանության մասին առաջին կինոնկարը եղել է «Հոգիների աճուրդ» ֆիլմը, որից պահպանվել է 15 րոպեանոց մի հատված: Ֆիլմի ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։

 

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։ Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։

Մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ։

Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, նաև՝ Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել։

 

Video Player
 

 

 

2. Ցեղասպանության մասին առաջին փաստագրական ֆիլմը եղել է «Որտե՞ղ է իմ ժողովուրդը» ֆիլմը (անգլ.՝ Where Are My People? պրոդյուսեր Մայքլ Հակոբյան), որը մեծ էկրան է բարձրացել 1965 թվականին՝ իրադարձությունների 50 ամյակի առթիվ: Թուրքիայի Հանրապետությունը բողոքել և Հակոբյանին հայտարարել է պերսոնա նոն գրատա:

3. «Ձորի Միրոն».Ֆիլմը նկարահանվել է 1979-80թթ. ` Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի :

Միրոն Մեծ եղեռնի ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում