Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր և նկարիչ Ջին Դեյչը


Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր և նկարիչ Ջին Դեյչը
Ապրիլ 20 10:47 2020

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր, անիմատոր Ջին Դեյչը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատորը կյանքից հեռացել է հինգշաբթի` 95 տարեկան հասակում՝ գտնվելով Պրահայի իր տանը:

Չեխ հրատարակիչ Պետր Հիմելը հայտնել է, որ վերջինիս մահն «անսպասելի» էր: Ամերիկացի նկարիչը, որի ամբողջական անունն է Յուջին Մերիլ Դեյչ, հանդես է եկել որպես սիրված մուլտֆիլմի 13 մասերի ռեժիսոր:  

Դեյչը որպես նկարազարդող է աշխատել Հյուսիսամերիկյան ավիացիայի համար, որից հետո անցել է ռազմական ծառայության և վերապատրաստվել որպես օդաչու:  

Առողջական խնդիրների պատճառով թողնելով ծառայությունը՝ վերջինս հաստատվել է Պրահայում և սկսել զբաղվել պատկերազարդմամբ: 



loading...