Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել


Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Ապրիլ 10 16:40 2020

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 491.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.92 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.60 դրամ (աճել է 1.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.85 դրամ (նվազել է 0.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  239.64  դրամ, ոսկի՝ 26,540.49 դրամ, պլատին՝ 11,606.97 դրամ: