«Մենք հասել ենք պիկին»․ Իսպանիայի վարչապետը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը. CNN

«Մենք հասել ենք պիկին»․ Իսպանիայի վարչապետը երկարաձգել է  արտակարգ դրության ռեժիմը. CNN
Ապրիլ 9 17:05 2020

Իսպանիայի վարչապետը Պեդրո Սանչեսը խորհրդարանին կոչ է արել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 16-ը: Միևնույն ժամանակ նա նկատել է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը սկսել է բարելավվել, հայտնում է CNN լրատվականը։

 

«Մենք հասել ենք պիկին, իսկ հիմա իրավիճակի թուլացում է սկսվում»,- հայտարարել է Սանչենսն ու հավելել․ «Վիրուսի դեմ այս պատերազմը բացարձակ հաղթանակով կավարտվի»։

 

Կառավարության ղեկավարը նաև հայտարարել է կարանտինային ռեժիմի թուլացման և քաղաքացիների՝ իրենց սովորական կյանքի ռիթմին վերադառնալու մասին: Ընդ որում՝ նա զգուշացրել է, որ սահմանափակումներից աստիճանաբար են հրաժարվելու, քանի որ իրավիճակն իրապես չափազանց լուրջ է։

 

«Մենք 1918 թվականի գրիպի ժամանակներից ի վեր մոլորակի բնակչսության առողջությանն ամենամեծ սպառնալիքին ենք բախվել»,-ասել է Սանչեսը։

 

Վարչապետը հավելել է, որ Իսպանիայի կառավարությունն աշխատում է երկիրը կրկին նորմալ վիճակի վերադարձնելու ծրագրի վրա և բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել միավորվել երկրի տնտեսության վերականգնման նպատակի շուրջ։

 

Նշենք, որ Իսպանիայում գրանցվել է ախտահարման 152 446 դեպք, որից 15 238-ը՝ մահվան ելքով:

loading...