15 կեղծ «փաստեր» Դուբայի մասին, որոնց հավատում են բոլորը

15 կեղծ «փաստեր» Դուբայի մասին, որոնց հավատում են բոլորը
Ապրիլ 9 16:54 2020

Դուբայը մոլորակի ամենահարուստ մարդկանց քաղաքն է

 

Վիճակագրությունն այլ բանի մասին է ասում: Ընդամենը մեր մոլորակի վրա ապրում են 5 000 դոլարային միլիարդատերեր: Նրանց ամենամեծ քանակությունն ապրում է Պեկինում, երկրորդ տեղում Նյու Յորքն է, իսկ Դուբայում ապրում են նրանցից սոսկ 20-ը:

Դուբայում աղքատություն չկա

Բացարձակ սուտ է: Այստեղ ապրում են շատ մեծ քանակությամբ էմիգրանտներ, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են կոպեկներով ու ապրում մի քանի հոգով շատ փոքր սենյակներում:

Դուբայում շատ լավ է երեխա մեծացնելը

Եթե հաշվի չառնենք կլիման, որը ստիպում է, որ երեխաները գրեթե ողջ օրն անցկացնեն օդորակիչներով սենյակներում, ապա երեխաների դաստիարակության ամենամեծ բարդությունն այստեղ կայանում է կրթության մեջ, որը շատ թանկ արժե:  Օրինակ, սովորական դպրոցում ձեր երեխայի սովորելը 11 տարում կարժենա 100 000 դոլար: Համալսարանների արժեքի մասին արդեն չենք խոսում: Այնտեղ անվճար սովորում են միայն ԱՄԷ-ի քաղաքացիները:

Դուբայը պետություն է

Ամենատարածված սխալ կարծիքներից է: Դուբայը սովորական քաղաք է:

Դուբայում ալկոհոլային խմիչքներ չեն խմում

Դա բացարձակապես այդպես չէ: Բոլոր զբոսաշրջիկներն ու այն բնակիչները, ովքեր մահմեդականներ չեն, կարող են օգտագործել ալկոհոլ: Այն ձեռք բերելու համար պետք է հատուկ քարտեզ կամ զբոսաշրջային հրավեր:

Դուբայում գործազուրկներ չկան

Սա իսկապես ճիշտ է այն պարզ պատճառով, որ աշխատանք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես արտաքսում են, իսկ տեղացի բնակիչների համար աշխատանք գտնելը բարդություն չի ներկայացնում իրենից:

Դուբայում լավ է բնապահպանական վիճակը

Դուբայը ոչ մի ընդհանուր բան չունի բնապահպանական խնդիրների ու շրջակա միջավայրի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հետ: Քաղաքի բնակչությունն աճում է ահագնացող տեմպերով, իսկ դրա հետ մեկտեղ` նոր երկնաքերերն ու տները: Դրան ավելացրեք նաև արհեստական մեթոդներով խմելու ջուր հայթայթելու պահանջմունքը և աղբի կուտակման հետ կապված չլուծված խնդիրը:

Դուբայում կլոր տարին լավ եղանակ է

Այստեղ երկինքը միշտ պատված է փոշու մոխրագույն շերտով, իսկ գարնանային ու ամառային օրերին ջերմաստիճանը +48C-ի  է հասնում: Միևնույն ժամանակ խոնավությունը գերազանցում է սաունայի խոնավությանը:

Ներկայիս կենսամակարդակին հասնելու համար Դուբայը երկար տարիներ է հատկացրել

ԱՄԷ պետությունը հայտնվել է միայն 1971թ.: Դուբայը շատ երիտասարդ քաղաք է, որը զարգանում է ձայնի արագությամբ:

Ոստիկանները Դուբայում երթևեկում են բացառապես սուպերավտոմեքենաներով

Lamborghini մակնիշի ավտոմեքենաները ոստիկանությանը պետք են սոսկ նրա համար, որ կարողանան հասնել ու բռնել նույնպիսի մեքենաներ վարող Դուբայի բնակիչներին, որոնք քաղաքի փողոցներում բավականին շատ են հանդիպում: Բայց ամեն դեպքում, սովորական ոստիկանական մեքենաներ ևս այստեղ բավականին հաճախ են հանդիպում:

Դուբայն ամենաառաջատար տեխնոլոգիաների քաղաք է

Մասնակիորեն սա ճիշտ է: Դժվար է ուշադրություն չդարձնել փողոցները սառեցնող օդորակիչներին, ոստիկան-ռոբոտներին և շատ այլ ֆանտաստիկ տեխնոլոգիաների: Միևնույն ժամանակ Դուբայի շատ շրջաններում մինչև այժմ չկան կոյուղագծեր ու ջրահեռացման համակարգեր:

Դուբայի բնակիչների համար տանը առյուծ կամ վագր պահելը սովորական բան է

Գիշատչից տնային կենդանի սարքելը Դուբայում արգելված է օրենքով: Դրա համար կարող ես ճաղավանդակների հետևում հայտնվել ամենաքիչը կես տարով ու պետությանը հսկայական տուգանք վճարել:

Դուբայը երկնաքերների քաղաք է

Հենց այդպիսին է նա թվում` դատելով բոլոր հանրահայտ լուսանկարներից: Իրականում տիեզերական երկնաքերների կողքին այստեղ շատ են միքանիհարկանի ամենահասարակ տները ու ոչ այնքան բարձր վիլլաները, ուր բնակություն են հաստատում այն դուբայցիները, ովքեր չեն ուզում առհասարակ հարևաններ ունենալ:

Դուբայի բնակչության մեծ մասը տեղացի արաբներ են

Պատկերացրեք, որ Դուբայում ապրող մարդկանց քառորդ մասը Հնդկաստանից այստեղ հաստատված էմիգրանտներ են: Իսկ առհասարակ տեղի բնակչությունը կազմում է սոսկ բնակիչների ընդհանուր թվի 9 տոկոսը:

Դուբայի հարստությունը հիմնված է նավթարդյունաբերության վրա

Դուբայի բյուջեին անհավանական գումարներ ավելացնող ոչ պակաս կարևոր ոլորտ է մարգարտի արդյունահանումը: Այս տարածաշրջանի մարգարիտը համարվում է աշխարհում լավագույններից, որակյալներից ու ցանկալիներից մեկը:

loading...