Սիսիանում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ մարդկանց ծեծի ենթարկելու ավանդույթը շարունակվում է. (տեսանյութ)

Սիսիանում  ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ մարդկանց ծեծի ենթարկելու ավանդույթը շարունակվում է. (տեսանյութ)
Ապրիլ 8 23:30 2020

Սիսիանում  ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից  մարդկանց ծեծի ենթարկելու ավանդույթը շարունակվում է: Այս մասին  Armday.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանը:

Անդրադառնալով ծեծկռտուքների շարունակական լինելուն, իրավապաշտպանը նշեց, որ օրեր առաջ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը գիշերը ծեծի է ենթարկել տղամարդու, և ստիպել նրան իր վրա վերցնել ինչ-որ գողության դեպք:

«Գիշերը տղամարդուն տարել են բաժին, անհիմն ձեռքից վերցրել փաստաթղթերը, ծեծի ենթարկել նրան և ստիպել, որպեսզի իր վրա վերցնի գողության դեպքը: Մի քանի ժամ պահել են բաժնում, հաջորդ օրը ազատ են արձակել, սակայն մինչև այժմ նրա անձնագիրը չեն վերադարձրել, ինչը օրենքի կոպիտ խախտում է»,-ասաց Ավայանը:

Քաղաքացի Գառնիկ.Մ-ի ինքնազգացողությունը վատացել է բաժնից դուրս գալուց հետո, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հաղորդում է տրվել:

Իրավապաշտպանը անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին նշեց, որ  հերթական անգամ ապօրինի գործողություններ է կատարվել Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:

 Ավայանի խոսքով՝ ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ստուգելուց հետո վիճաբանություն է սկսվել: Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր  պաշտոնակատարը  և մոտ տաս ոստիկան քաղաքացուն, նրա հորն ու հորեղբոր որդուն  աշխատավայրում հայհոյել և ծեծի են ենթարկել: Միջադեպը հեռախոսով նկարել է ծեծվողի բարեկամը, ում նախ ստիպել են՝ ջնջել  տեսագրությունը, որից հետո  խլել են հեռախոսն ու  ևս ենթարկել ծեծի:

Իրավապաշտպանը նշեց, որ մինչև այսօր քաղաքացու հեռախոսը չեն վերադարձրձել ինչի առթիվ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն: Այս պահին դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ:

Յուրա Ավայանը, ով հանդիսանում է տուժողների շահերը ներկայացնող իրավապաշտպան, կարծում է՝ այս միջադեպերի հետևում անձնական խնդիրներ կան: Ինչ վերաբերում է նախօրեին տեղի ունեցած  ծեծկռտուքին՝ իրավապաշտպանը նշեց,որ իրական դեպքերը փաստող ապացույցներ կան:

 

 

 

loading...