18 երկիր, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել

18 երկիր, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել
Ապրիլ 4 23:40 2020

 Աշխարհում այժմ կա 18 երկիր, որտեղ տվյալներ չեն գրանցվել կորոնավիրուսով համավարակի դեպքերի հայտնաբերման վերաբերյալ, գրում է Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնը։

Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորոսի, Լեսոթոյի թագավորության, Մարշալյան կղզիների Հանրապետության, Միկրոնեզիայի, Նաուրուի Հանրապետության, Պալաուի Հանրապետության, Ամերիկյան Սամոայի, Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետության, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի Թագավորության, Թուրքմենստանի Հանրապետության, Տուվալուի Հանրապետության և Հարավային Սուդանի մասին է:

 

Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ երկրները պարզապես չեն հաղորդում համավարակի դեպքերի մասին: Մի շարք այլ երկրներ, ինչպիսին է օրինակ Եմենը, դժվար է վիճակագրություն անցկացնել՝ զինված հակամարտության պատճառով:

 

Միևնույն ժամանակ, այդ երկրների մեծ մասը փոքր կղզու պետություններ են, սահմանափակ կապեր ունեն արտաքին աշխարհի հետ:

loading...