Արագածոտնի մարզում 06-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր


Արագածոտնի մարզում 06-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր
Մարտ 22 21:16 2020

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններույմ ВАЗ 2106 մակնիշի 35 QG 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհին՝ Թաթուլ գյուղի սկզբնամաում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: