Ավելով հարվածել է գլխին. Տուժողին տրվել է դատաբժկի ուղեգիր


Ավելով հարվածել է գլխին. Տուժողին տրվել է դատաբժկի ուղեգիր
Մարտ 20 18:24 2020

Մարտի 19-ին Քաշաթաղի շրջանային դատախազությունից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է ստացվել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 50-ամյա Կ. Ա.-ի դիմումն առ այն, որ մարտի 16-ին ժամը 18:00-ի սահմաններում Իշխանաձոր գյուղում նույն շրջանի բնակիչ, 43-ամյա Ա. Թ.-ն ավելով 2 անգամ հարվածել է իր գլխին։

 

Կ.Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։