ՃՏՊ Արծվանիկ գյուղում. կա տուժած


ՃՏՊ Արծվանիկ գյուղում. կա տուժած
Մարտ 18 22:32 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Արմեն Ա., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Վահագն Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: