Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել


Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել
Մարտ 17 20:50 2020

Մարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմաններում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա եւ աղջիկ։

 

Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։

 

Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տեւած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երեւանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։

 

Նրանք խոստովանական բացատրություն են տվել։

 

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։