31- ամյա հարսը գլխաշորով խեղդել է 75-ամյա սկեսուրին


31- ամյա հարսը գլխաշորով խեղդել է 75-ամյա սկեսուրին
Մարտ 16 18:07 2020

31- ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական Կոմիտեն։

 

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31- ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը։