Վանաձորի 27-ամյա բնակչի մեքենայում գնդացիր է հայտնաբերվել (տեսանյութ)


Վանաձորի 27-ամյա բնակչի մեքենայում գնդացիր է հայտնաբերվել (տեսանյութ)
Մարտ 13 19:52 2020

Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի:

 

Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվեց գնդացիր:

 

Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն: Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: