Վահյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել


Վահյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Մարտ 11 19:57 2020

Մարտի 11-ին, ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է  բռնկվել Երևանի Վահե Վահյան փողոցի տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: