Վանաձորում հրդեհ է բռնկվել. փրկարարները դեպքի վայրում են


Վանաձորում հրդեհ է բռնկվել. փրկարարները դեպքի վայրում են
Մարտ 10 19:00 2020

Մարտի 10-ին, ժամը 09:54-ին մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը հետախուզման նպատակով մեկնել է հրդեհի վայր:

 

Դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մարվել է ժամը 17:17-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, որից մոտ 5 հա՝ անտառային տարածքում։

 

Դեպքի վայրում են գտնվել «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։

 

Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիսային սարալանջին նկատվել է ծուխ։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից:

 

Ժամը 18։15-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակցի կողմից իրականացվել է հերթապահություն: