Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի քաղաքացի մի կնոջ դրամապանակը. ոստիկանները կանխել են


Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի քաղաքացի մի կնոջ դրամապանակը. ոստիկանները կանխել են
Մարտ 10 22:13 2020

Մարտի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, Մոսկովյան փողոցից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի մի կնոջ դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: