14 եւ 16-ամյա եղբայրները կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ


14 եւ 16-ամյա եղբայրները կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ
Մարտ 10 21:10 2020

Փետրվարի 29-ին ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ փետրվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի իրենց պատկանող խանութից գողություն են արել։

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ։

 

Մարտի 2-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն են ներկայացվել 14 եւ 16-ամյա եղբայրներ։ Նրանք խոստովանել են կատարածը եւ հանձնվել ծնողներին։

 

Կատարվում է հետաքննություն։