Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Շ-ն իր վարած Infiniti մակնիշի 36 RC 686 համարանիշի ավտոմեքենայով Զվարթնոց թաղամասից Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և միջից դուրս բերել վարորդին։
Նյութն ամբողջությանբ կարդացեք սկզբնաղբյուրում։










