ՌԴ քաղաքացին փորձել է իրեն նետել Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատուհանից


ՌԴ քաղաքացին փորձել է իրեն նետել Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատուհանից
Մարտ 6 14:15 2020

Մարտի 5-ին` ժամը 09:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները կանխել են Ալեքսանդր Ս.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: