12- ամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել մի տղամարդ


12- ամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել մի  տղամարդ
Մարտ 5 20:07 2020

Գտնվել է ծեծված երեխայի մոր`43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

 

Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

 

Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 12-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն: