Երևանի Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին


Երևանի Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Մարտ 4 09:54 2020

Մարտի 3-ին` ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերվել է Քնարիկ Ա.-ի (ծնված 1957 թ.) դին: