Գառնիում այրվել է հսկայական խոտածածկ տարածք


Գառնիում այրվել է հսկայական խոտածածկ տարածք
Մարտ 4 00:54 2020

Shamshyan.com-ը գրում է․ «Մարտի 3-ին, ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը:

Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: