Մյասնիկյան փողոցում «Ռիցար» հյուրանոցի մոտ այրվել է BMW-ն


Մյասնիկյան փողոցում «Ռիցար» հյուրանոցի մոտ այրվել է BMW-ն
Փետրվար 29 10:07 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ այրվում է «BMW E60» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հայկ Խ.) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: