Խոշոր վթար Երեւանում. «Օդալեն» ռեստորանի դիմաց բախվել են Suzuki-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ հայտնվել է գազոնում

Խոշոր վթար Երեւանում. «Օդալեն» ռեստորանի դիմաց բախվել են Suzuki-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ հայտնվել է գազոնում
Փետրվար 25 13:32 2020

Երեւանում, այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 73 TX 073 համարանիշի եւ Suzuki մակնիշի 34 FN 012 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ Երեւանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Lexus-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

loading...