Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած


Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Փետրվար 13 23:45 2020

Փետրվարի 13-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները Վարդան Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: