Սա մեզ համար անակնկալ էր. անորոշ վիճակ է, ոչինչ չգիտենք. «Փայտարվեստի թանգարանի» աշխատակիցներ


Սա մեզ համար անակնկալ էր. անորոշ վիճակ է, ոչինչ չգիտենք. «Փայտարվեստի թանգարանի» աշխատակիցներ
Փետրվար 13 22:36 2020

Այսօր՝ փետրվարի 13-ին, կայացավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 35 հարց, զեկուցվեցին 6-ը, իսկ մեկը հանված էր օրակարգից։  Չզեկուցվողներից էր «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու որոշումը:

Այդպիսով, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան են անցնում փոխանցման ակտին համապատասխան: Իսկ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է  «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

 

«Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ որոշման մասին տեղեկացել են համացանցից:

 

«Մեզ ծանուցվել է այն մասին, որ հնարավոր են մշակութային օջախների վերակազմավորումներ: Բայց սա մեզ համար անակնկալ էր: Անորոշ վիճակ է, ոչինչ չգիտենք»,- ասաց թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը: