3 բաղադրատոմս` ընդդեմ հոգնածության


3 բաղադրատոմս` ընդդեմ հոգնածության
Փետրվար 2 23:21 2020

Երբ դրսում ցուրտ է, իսկ լուսային օրը կարճ, այնուամենայնիվ ապրել և աշխատել անհրաժեշտ է, իսկ այդ դեպքում հարկավոր է պահպանել էներգիայի մակարդակը` գրագիտորեն փոխելով սննդակարգը: Մարդկանց տրամադրությունն ուղղակիորեն կախված է ուղեղից, իսկ այն թե ինչ է այնտեղ տեղի ունենում, իր հերթին կախված է այն նյութերից, որոնք մուտք գործում են մեր օրգանիզմ սնվելու ընթացքում: Աշնանային վատ տրամադրությունն ու հոգնածությունը կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ` սթրես, աշխատանքային ծանրաբեռնվածություն, արևի ճառագայթների անբավարարություն, առողջ քնի, անհրաժեշտ վիտամինների և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակաս և այլն:

Օրգանիզմի կենսունակությունը վերականգնելու համար տարվա այս եղանակին հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել վիտամին С պարունակող (ցիտրուսային մշակաբույսեր, կիվի, բրոկոլի, քաղցր պղպեղ), մագնիում պարունակող (ավոկադո, բրինձ, վարսակ, կաթնամթերք), կալիում պարունակող (ճակնդեղ, լոբի, կաղամբ, սալորաչիր, բանան, նուշ) և երկաթ պարունակող (միս, ձուկ, ենթամթերքներ) սննդամթերքների օգտագործմանը:

Միսը պրոտեիննների աղբյուր է Սպիտակուցներն ( նաև կենդանական սպիտակուցներ) անհրաժեշտ են ուղեղի բջիջների գործունեության համար: Մասնավորապես դրանց անբավարարությունը կարող է հանգեցնել “լավ տրամադրության հորմոնի” արտադրման նվազելուն, ինչի պատճառով մեզանից շատերը սկսում են ավելի շատ քաղցրավենիք օգտագործել` փորձելով վնասակար շաքարավազի օգնությամբ ինչ-որ չափով բարձրացնել տրամադրությունը:

Խորհուրդ. Մսամթերք, ձու կամ կաթնամթերք հարկավոր է ներառել ամենօրյա սննդակարգում:

Բաղադրամտոմս

Մսային ճղոն

4 ոչ շատ խոշոր սոխերը մանրացնել և տապակել թավայի մեջ, 5 րոպե անց ավելացնել 500գ. աղացած, ոչ յուղոտ տավարի միս: Տապակած զանգվածը տեղափոխել այլ ամանի մեջ, ավելացնել 3 հարած ձու, նախօրոք կաթի մեջ թաթախած 200գ. հաց և 1ճաշի գդալ տոմատի մածուկ: Աղ և պղպեղ ավելացնել և միսը շաղախել: Խորը ամանի մեջ տեղադրել և 40 րոպե շոգեխաշել ջեռոցում 180°С-ի պայմանում:

Կաթնամթերքները հանգստության աղբյուր են

 

Կաթի մեջ պարունակվող կալցին պահպանում է նյարդային համակարգը և պաշտպանում մեզ դեպրեսիաներից:

Խորհուրդ. Կաթնամթերք հարկավոր է օգտագործել օրական 1-2 անգամ:

Բաղադրատոմս

Կաթնային աղանդեր 0,5լ. կաթը եռացնել վանիլինի հետ միասին, այնուհետև կրակից հեռացնել և թողնել 10 րոպե, որ սառչի: 3 ձուն հարել 60գ. շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել կաթին և վանիլինին և խառնել: Ստացված զանգվածը համապատասխան ամանի մեջ լցնել և 30 րոպե շոգեխաշել ջեռոցում (150°С):

Յուղոտ ձուկն անփոխարինելի թթուների աղբյուր է

Շատ ձկնատեսակների մեջ առկա են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հիասքանչ կերպով ազդում են ուղեղի աշխատանքի վրա: Դրանք նաև հակաբորբոքային հատկությամբ են օժտված, իսկ դա չափազանց կարևոր է, քանի որ տրամադրության անկման և դեպրեսիաների դեպքում օրգանիզմում բորբոքային գործընթացներն ուժեղանում են:

Խորհուրդ. Յուղոտ ձուկ ներառել սննդակարգում շաբաթական 2 անգամ Սկումբրիայով կերակրատեսակ 6 սկումբրիան մաքրել (թարմ կամ սառեցված), առանձնացնել միսը ոսկորներից և կտրել: Ավելացնել 2 կանաչ կիտրոնների հյութն ու կեղևը, 1 մանրացված սպիտակ սոխը և մանրացված համեմը: Նախքան մատուցելը աղ և պղպեղ ավելացնել և թողնել 30 րոպե: