Երեկվանից անհայտ թվով հայեր մնացել են Չինաստանի Սիան քաղաքի Սյանյան միջազգային օդանավակայանում: Նրանք եւ այլազգիներ չեն կարողանում օգտվել ռուսական «Ural Airlines» ավիաընկերության թռիչքներից: Այս մասին ArmDay.am-ին փոխանցեց Չինաստանում գտնվող Լիլիթ Դովլաթյանը: Նա ասաց, որ հայերը փորձում են Չինաստանի Սիան քաղաքից հետ վերադառնալ, տոմս են գնել ռուսական ավիաընկերությունից, սակայն, օդանավակայան հասնելուց հետո, իրենց տեղեկացրել են, որ միայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են թռիչք կատարել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ տոմսերը գնել էին նախապես: Թռիչքը նախատեսված էր Սիան-Եկատերինբուրգ-Երեւան ուղղությամբ:
«Ինքնաթիռը կատարել է թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար:
Այս ամենից հետո, հայերը կապ են հաստատել մեր երկրի դեսպանատան հետ, որ ներկայացնեն իրավիճակը և խնդրել, որ օգնեն, սակայն ստացել են հետևյալ պատասխանը` չենք կարող ոչինչ անել»,- իրավիճակը պարզաբանեց Լիլիթ Դովլաթյանը:
Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ ոչ միայն հայերին չեն թողնում թռիքչներից օգտվել այլ նաեւ բելառուսներին, ղազախներին եւ մի քանի այլ ազգերի: Մեր զրուկցակցի փոխանցամաբ այնտեղից վերադառցողները հիմնականում վարձով բնակվողներ էին, տոմսը գնելուց հետո բնակարանները հանձնել են եւ հիմա հայտնվել են դրսում: Արդեն մեկ օր է ինչ օդանավակայանում են մնացել:
Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ Սիանի օդանավակայանում քաղաքացիներին առաջարկել են ռուսական մեկ այլ ավիաուղիներով՝ «Աէրոֆլոտ»-ով թռիչքը կատարել, սակայն այս ընկերության տոմսերն ըստ նրա բավականին թանկ են՝ երեք հազար դոլար:
Լիլիթ Դովլաթյանը նշեց, որ այժմ հայերը փորձում են մեկնել չինական մեկ այլ քաղաք՝ Գուանչժոու, այտեղից Երեւան հասնելու համար:
Խնդրի շուրջ ArmDay.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ ՀՀ ԱԳՆ-ից: Մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ փոխանցեց, որ ճշտում են իրավիճակը եւ տեղեկատվությունը առաջիկայում կլինի: