Գյումրիում մահացած հայտնաբերված 31-ամյա կնոջ դիակի վրա բռնության հետքեր չկան


Գյումրիում մահացած հայտնաբերված 31-ամյա կնոջ դիակի վրա բռնության հետքեր չկան
Հունվար 30 20:31 2020

Գյումրիում այսօր ժամը 10:42-ին Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր բնակչի՝ 31-ամյա Մարինե Մ.-ի դին: Կնոջը տան լոգարանում հայտնաբերել էին հարազատները: Տեւական ժամանակ զանգերին չի պատասխանել, գրում է Armtimes.com-ը: Անհանգստացած ամուսինն ու հայրը շտապել էին տուն եւ Մարինեին գտել մահացած: Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, դեպքի պահին կինը բնակարանում մենակ է եղել:

ՀԺ-ի հետ զրույցում դատախազը նշեց, որ կատարվել է եւ դիակի, եւ դեպքի վայրի զննություն: Բռնության հետքեր չեն հայտնաբերվել: «Մինչ այս պահը կատարված գործողությունները վկայում են, որ կինը հանկարծամահ է եղել»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մարինեն ուներ անչափահաս երեխաներ, ըստ որոշ տեղեկությունների, ամուսինն աշխատում է Գյումրու բանկերից մեկում որպես ոսկերիչ: