Թեհրան-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել


Թեհրան-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել
Հունվար 29 16:11 2020

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ս.թ. հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում:

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե եւ Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: