Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին


Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին
Հունվար 29 11:34 2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխացվոր վարչությունից: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: