Կոտայքի Արագյուղի մոտ BMW-ն շրջվել է եւ հայտնվել հարակից դաշտում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

Կոտայքի Արագյուղի մոտ BMW-ն շրջվել է եւ հայտնվել հարակից դաշտում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Հունվար 29 10:46 2020

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ., ծնված 1992 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվելով (մոտ 20 մ) հայտնվել հարակից դաշտում: Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

loading...