16 ամյա աղջկա սպանության օրը տանը նրա հետ եղել են ընկերուհիներն ու մի տղա. Ռաֆայել Սուքիասյանն է պատմել հորը․ Aravot.am

16 ամյա աղջկա սպանության օրը տանը նրա հետ եղել են ընկերուհիներն ու մի տղա. Ռաֆայել Սուքիասյանն է պատմել հորը․ Aravot.am
Հունվար 29 00:07 2020

16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, պնդում է, որ իր որդին չի ճանաչել սպանվածին: «Իմ տղան սոցկայքերով հայտարարություններ էր տարածում, որ ինքը կարող է համակարգիչների, տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցել, եւ լինում էին կանչեր, ինքը գնում էր ծառայությունները մատուցում էր ու գրպանի փող էր վաստակում այդ ճանապարհով, գրում է  Aravot.am-ը:

Այդպիսի կանչերից մեկն էլ եղել է այդ աղջկա հասցեից, տղաս նույնիսկ զինվորական համազգեստով, երբ նոր էր հերթապահությունը հանձնել առանց ժամանակ կորցնելու, լրացուցիչ գումար վաստակելու նպատակով արձագանքում է կանչին, գնում է այդ հասցե՝ առանց կասկածելու, որ այդտեղ ծուղակ կա: Քանի որ սպանվածի մայրն ասում է, որ իր աղջկա տարեդարձն էր այդ օրը, ենթադրում եմ՝ աղջիկները հավաքվել են ու մտածել են, որ իրենց տղա է պակասում, որ հավաքույթը լիարժեք լինի, մտածել են՝ այդ տղային կանչենք վերանորոգման պատրվակով: Տղաս այդտեղ հայտնվելով՝ ինքն իրեն հարմար չի զգացել, ասել է՝ տվեք, ինչ վերանորոգելու եմ, տանեմ հետս վերանորոգեմ, հաջորդ օրը վերադարձնեմ»,- Aravot.am-ին պատմեց Արա Սուքիասյանը՝ պնդելով, որ դա իր վարկածն է: 

Քիչ ուշ հավելեց, որ որդին տեսակցության ժամանակ իրեն պատմել էր, որ, երբ դեպքի օրը դուրս է եկել աղջիկների տնից, այդ տանը եղել են սպանվածի ընկերուհիները ու մի տղա, որն իր վրա LGBT համայնքի ներկայացուցչի տպավորություն է թողել իր կանացի պահվածքով: Արա Սուքիասյանը հորդորեց սպանվածի մորն ու հարազատներին սպանություն կատարողին փնտրել աղջկա շրջապատում: Մեր զրուցակիցն անդրադառնալով սպանության այն վարկածին, որ իր տղան ու սպանվածը ընկերներ են եղել ու այդ աղջկա մոտ եղած պլանշետում եղել են նյութեր, որոնք իր որդին պահանջել է ջնջել, իսկ աղջիկը չի ջնջել ու վիճել են դրա շուրջ, ինչից հետո իր որդին խեղդամահ է արել այդ աղջկան, շարունակեց. «Ենթադրում եմ, որ եթե այդ պլանշետում նկարներ եղել են , ապա միայն սոցկայքերից քաշված նկարներ են եղել, որոնք չէին կարող շանտաժի առարկա լինել կամ անհանգստացնել տղայիս: Սպանության ձեռագիրը տղամարդու մոտեցում  չէ, խեղդելը, մազ պոկելը լինում է աղջկա քաշքշոցի ժամանակ, մանավանդ, որ մի տեղ կարդացի, որ տղայիս մոտ դանակ է եղել, դանակն իր աշխատանքային գործիքն էր, օգտագործում էր տեխնիկայի վերանորոգման ժամանակ մալուխները մաքրելու նպատակով, բայց ինչեւէ, եթե դանակ է  եղել մոտը, ապա ակնհայտ է՝ եթե ուզենար սպանել, դանակով ավելի հեշտ կսպաներ, քան՝ խեղդելով»:

 

loading...