Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ․ վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկին


Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ․ վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկին
Հունվար 28 20:03 2020

 

Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ Բերդ քաղաքում: Տարիների բաժանումից հետո, վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկ Նարինեին:

Այս մասին տեղեկանում ենք «Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպումը կայացավ ջերմ ու էմոցիոնալ միջավայրում»,- ասված է գրառման մեջ: