Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Հունվար 27 16:04 2020

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի 36 GN 513 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով եեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատւվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։