Նարնջի հյութի օգտակար հատկությունները


Նարնջի հյութի օգտակար հատկությունները
Հունվար 25 00:15 2020

Նարնջի հյութի օգտակարության մասին բազմիցս խոսվել է, սակայն վերջինիս իրական արժեքի մասին կխոսենք ստորև:

Օրական առնվազն 2 գավաթ նարնջի հյութը 45-ից 65 տոկոսով մեծացնում է C վիտամինի պարունակությունն օրգանիզմում: C վիտամինն այն կարևորագույն քիմիական տարրն է, որն օրգանիզմը չի սինթեզում. այն հակաօքսիդանտն է, որն օգնում է պաշտպանել օրգանիզմն ազատ ռադիկալների զանազան վնասակար ազդեցություններից, որոնցից են, օրինակ` վաղաժամ ծերացումը և բջիջների վնասումը: 

 


C վիտամինը խթանում է դիմադրողական համակարգը` պաշտպանելով տարաբնույթ հիվանդություններից (հարբուխ, գրիպ): Նարնջի հյութն օրգանիզմը պաշտպանում է բորբոքային պրոցեսներից, կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը: Շնորհիվ իր պարունակած հակաօքսիդանտների բարձր մակարդակի` նարնջի հյութը լավագույնս պայքարում է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեմ:

 

Նարնջի հյութը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչպես նաև, ֆոլեյթ, որը պատասխանատու է բջիջների վերարտադրման համար և խթանում է ապաքինման գործընթացը: Նարնջի հյութն օգնում է արագ ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն հարուստ է հակաօքսիդանտներով: Բայց հիշե՛ք, որ նարնջի հյութը բարձր կալորեականություն ունի և այդ պատճառով հարկավոր է խուսափել վերջինիս չարաշահումից:



loading...