«Փաստինֆո»-ն հայտնում է, որ իր տեղեկությունը հաստատվել է, Արարատի մարզում բերման է ենթարկվել իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի հետ միջադեպի զոհ դարձած ձմերուկ վաճառող երիտասարդը։
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։
Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, թեեպ հենց իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կարող քաղաքացուն, սադրել ու հայոյել։










