Նախագահի ընտրությանը աղաչում էին, որ Վեհափառը ներկա լինի, նախորդ խորհրդարանին էլ էին աղաչում, հիմա որոշել են չաղաչել, հետո կաղաչեն, որ գոնե բանտերում իրենց այցելի, լրագրողներին ասել է Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին, որ կաթողիկոսին դեռ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու:
Ավելի վաղ Սպուտնիկ Արմենիան հայտնել էր, որ Գարեգին Բ-ին այս պահի դրությամբ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու։
Նիստը կսկսվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:










