Զոհերի մարմիններով Ուկրաինայի ՊՆ օդանավը Թեհրանից կվերադառնա միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո. ուկրաինացի պաշտոնյա


Զոհերի մարմիններով Ուկրաինայի ՊՆ օդանավը Թեհրանից կվերադառնա միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո. ուկրաինացի պաշտոնյա
Հունվար 13 21:43 2020

ւկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը տեղեկացրել է, որ երկրի պաշտպանության նախարարության օդանավն Ուկրաինա կվերադառնա` իր հետ բերելով Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Ուկրաինայի 11 քաղաքացիների մարմինները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության օդանավը կվերադառնա Թեհրանից միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, և այդ ժամանակ մենք կկարողանանք վերցնել Ուկրաինայի զոհված 11 քաղաքացիների մարմինները»,-նշել է Դանիլովը:

Նա հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատում են բոլոր մասնագետները:

 

«Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև լրացուցիչ ուժեր»,- ասել է Դանիլովը:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 11-ին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը հունվարի 8-ին սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:



loading...