Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից


Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից
Հուլիս 18 16:06 2026

Մոսկվայի քաղաքացիները կկարողանան սեպտեմբերին առցանց քվեարկել Պետդումայի և Շչուկինոյի շրջանի քաղաքային ընտրություններում։

 

Ռիա նովոստին հայտնում է, որ հեռավար քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ն։

 

Մասնակցելու համար դիմում ներկայացնելու կարիք չկա: Ընտրությունների օրերին Մոսկվայում գտնվելը նույնպես պարտադիր չէ. մայրաքաղաքի բնակիչները կարող են քվեարկել mos.ru կայքում երկրի ցանկացած վայրից:

 

«Ձեզ անհրաժեշտ է միայն ինտերնետին միացված սարքից ձեզ հարմար ժամանակ այցելել քվեարկության էջը, մուտք գործել ձեր հաշվով և հաստատել ձեր մուտքը։ Մուտք գործելուց հետո համակարգը ընտրողներին կտրամադրի երկու անանուն էլեկտրոնային քվեաթերթիկ՝ մեկը՝ կուսակցություն ընտրելու, իսկ մյուսը՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածու ընտրելու համար», - բացատրվում է հայտարարության մեջ։

 

Բացի այդ, mos.ru պորտալում բացվել է Մոսկվայում սեպտեմբերին կայանալիք ընտրություններին հատկացված բաժին: Այստեղ ընտրողները կարող են տեղեկանալ քվեարկության առկա մեթոդների և Մոսկվայի էլեկտրոնային քվեարկության համակարգում տվյալների անվտանգության ապահովման մասին