Բացարձակ յուրօրինակություն. ահա այսպես է բնորոշել աշխարհահռչակ պարբերականները Kerbedanz-ի նոր մոդելը։ Robb․report պարբերականը ևս անմասն չի մնացել և անրադարձել է Kerbedanz անհատական ժամացույցների նոր՝ MAXIMUS մոդելին։
Robbreport պարբերականը, որը հանդիսանում է աշխարհի բացառիկ օնլայն էքսկուրսավարը անդրադառնում միայն լյուքս դասի մեքենաների, թանկարժեք բնակարենների, բացառիկ ճոխությամբ զարդերի: Եվ ահա, պարբերականի ուշադրությունը գրավել է Kerbedanz-ի նոր յուրօրինակ հավաքածուն, որը բացառիկ է թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ մեխանիզմով։
Այս ապրանքանիշի անբասիր արհեստագործները մարմնավորում են առեղծվածային սիմվոլիզմը, որը առավել արտահայտվել է հավաքածուի նոր սև տեսակի մոդելների ՝ Sappheiros Tourbillon-ի և 3-Horses Tourbillon-ի մեջ։
Sappheiros Tourbillon Black Edition-ի լարելու գլխիկը գտնվում է ժամացույցի ցուցիչի հյուսիս-արևելյան մասում՝ 1:30 ցուցիչի վրա։ Իրականում համաձայնեք, ր ի փոքր անսովոր որոշում է և հենց սա էլ կարող է լինել Kerbedanz-ի գաղտնիքներից մեկը, որի մասին ընկերությունը երբեք չի պատմի իր երկրպագուներին։ Հիմնական բաղադրիչը սապֆիրն է, որն իր ամրությամբ զիջում է միայն ադամանդին։ Այս դեպքում օգտագործվել է թափանցիկ ,սապֆիր որի միակ տպավորիչ շեշտը հանդիսանում են չափսերը՝ KRB-02։
Աչքի ընկնող մեխանիզմը, ձեռքով լարելու աշխատանքը, դեկորները և բոլոր դետալները կատարվել է ընկերության վարպետների և Concepto-ի համապտեղ մշակմամբ։ Մեխանիզմը 19 քարերից արձակում է 21,600թռ/ժ և տարբերվում է 72 ժամյա պահուստային քայլերով։ Փոքրիկ մեխանիզմը գտնվում է ամբողջությամբ ոսկյա շրջանակի մեջ և DLC- ծածկույթով, որն իր հերթին ունի ոչ ջրանցիկ ապակի, շրջանակը պատված է 48 ադամանդներով, որոնք հավասար բաժանված են 12 սապֆիր սեգմենտների մեջ։
Այդպիսինն է նոր ՝ 3-Horses Tourbillon Dark Edition-ի մեխանիզմը:
Այսպիսի տեսք ունի ժամացույցի համաշխարհային պատմության շեդեվրը։
Kerbedanz լյուքս դասի ժամացույցները չեն վրիպել նաև INSTAGRAM MONITORING -ի ուշադրությունից՝ հայտվելով լավագույն 20 բրենդային ապրանքների շարքում ։