ArmDay.am-ը երեկ գրել էր, որ Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների: Նրանցից մեկը 25 տարեկան է, մյուսը՝ 17: Նրանք կրծքավանդակի շրջանում վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը Գյումրու ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին տեղափոխել են մանկական հիվանդանոց:
ArmDay.am-ին միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամաբ՝ եղբայրները դանակահարվել են ծննդյան խնջույքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում: Երեկ՝ ավելի ուշ, Գյումրու ԲԿ են տեղափոխվել նաեւ կռվի այլ մասնակիցներ՝ եւս չորս հոգի, որոնցից մեկը կրկին անչափահաս է եղել եւ տեղափոխվել է մանկական հիվանդանոց:
Այս չորս հոգին, որոնք ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել դանակահարված չեն եղել, այլ գլխի եւ մարմնի այլ շրջանում կոտրվածքներ են ունեցել:
ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ծեծկրտուքը եւ դանակահարությունը տեղի է ունեցել Գյումրու Մսի կոմբինատ կոչվող թաղամասում: Իսկ թե ինչու են ծնունդի հյուրերը միմյանց հետ վիճել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:










