Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների. նրանք այս պահին վիրահատվում են


Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների. նրանք այս պահին վիրահատվում են
Հունվար 4 22:59 2020

ArmDay.am-ի տեղեկություններով քիչ առաջ Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների: Այս պահին հայտնի չէ, թե եղբայրներին ինչի պատճառով են դանակահարել:

Գյումրու ԲԿ-ի մամուլի ծառայությունից ArmDay.am-ին փոխանցեցին, որ մոտ 22:30-ին սուր-կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով երկու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց: Երեկուսն էլ այս պահին վիրահատվում են, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ բժշկական կենտրոնից խոստացան փոխանցել ավելի ուշ՝ վիրահատությունից հետո:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ տուժածներից մեկը 25 տարեկան է, մյուսը՝ 17:  Նրանք Գյումրի քաղաքի բնակիչներ են:

Մանրամանսեր միջադեցից կներկայացնենք ավելի ուշ: