Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստյանը Հռոմում կայացած MELOS ամենամյա երաժշտական միջազգային մրցույթում գրավել է 1-ին պատվավոր մրցանակը: Ինչպես նշում է ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Ռիկարդո Մարինին, այս տարի մրցույթը անցել է տարբեր կատեգորիաներով՝ դաշնամուր, լարային գործիքներ եւ վոկալ: 2017թ. մրցույթն աչքի է զարնել մասնակիցների առավել բարձր պատրաստվածությամբ և մասնագիտական հմտություններով: Մրցույթին նաև մասնակցել են երիտասարդ երաժիշտներ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ուկրաինաից, Ռուսաստանից, Մոլդովայից:
Պրոֆեսոր Մարինիի խոսքով, Լաուրա Գալստյանի կատարումն առանձնացավ բացառիկ դաշնամուրային փայլուն տեխնիկայով, ինչպես նաև նուրբ երաժշտականությամբ, ճաշակով եւ արտիստիզմով: Լաուրա Գալստյանը մրցութային ծրագրում ներառել էր Վ.Ա.Մոցարտի, Ֆ.Շոպենի եւ Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից: Նա ներկայացնում էր Հայաստանը:
Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայկ Մելիքյանը՝ որպես լավագույն ուսուցիչ, պարգեւատրվել է պատվավոր դիպլոմով: